
«Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արդի խոշորագույն արձակագրի լավագույն ստեղծագործությունը։ Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում։Բնության տարերքի դեմ մարդկային կամքի աննկուն պայքարի, ցանկացած պայմաններում հույսը չկորցնելու, հումանիզմի շնչով է գրված «Քրիսթըֆըր Մարթինի երկու մահը» վիպակը։